Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լոնդոն և Ստամբուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը։
Վերջինիս խոսքերով՝ Քլինթոնը նոյեմբերի 1-ին կայցելի Լոնդոն, որտեղ մասնակցելու է կիբեր տիրույթին նվիրված կոնֆերանսին և բանակցություններ է վարելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգի հետ։
Նուլանդն ընդգծել է, որ նոյեմբերի 2-ին Քլինթոնն այցելելու է Ստամբուլ, որտեղ մասնակցելու է Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսին։







































