Իսպանական Լա Լիգայի «Վալենսիա» – «Գրանադա» հանդիպման գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը սայթաքեց խաղադաշտում, ինչի հետևանքով տապալեց «Վալենսիա»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսին:
Հավանաբար մրցավարը երիտասարդ իսպանացուն ցանկանում էր ցույց տալ, թե ինչպես պետք է սահանկում կատարել` չխախտելով կանոնները:
Այս դեպքում դա նրա մոտ ակնհայտորեն չստացվեց:









































