Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացի Իլան Գրապելը, ով ձերբակալվել էր Եգիպտոսի իշխանությունների կողմից և մեղադրվում էր լրտեսության մեջ, փոխանակվել է Իսրայելում գտնվող եգիպտացի 25 բանտարկյալների հետ: Այս մասին հաղորդում է Ynet News-ը:
Գրապելը իսրայելական դիվանագիտական առաքելության կողմից բերվել է Կահիրեի օդանավակայան, որտեղից կմեկնի Թել Ավիվ:
Հինգշաբթի օրը Իսրայելի իշխանությունները բանտերից բաց են թողել եգիպտացի բանտարկյալներին, ովքեր ուղևորվել են Եգիպտոսի սահման:
Ինչպես հայտնում են իսրայելական իշխանությունները, ազատ արձակվածների մեջ չկան գրոհայիններ, այլ հիմնականում մաքսանենգներ են:











































