Հինգշաբթի օրը Տիբեթի կառավարության շենքում պայթյուն է եղել: Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է Channel NewsAsia-ն:
«Մի քանի աղբյուր հաստատել են, որ պարզ չէ, թե ովքեր են տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչները»,- ասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Կեյտ Սոնդերսը:
Այդ շրջանի ճանապարհները փակված են:
Հիշեցնենք, որ Տիբեթը բազմիցս իր բողոքն է արտահայտել Չինաստանի իշխանություններին, որոնցից պահանջում է իր անկախության ճանաչումը:








































