ԱՄՆ պատրաստ է պաշտպանել Հարավային Կորեային, եթե Հյուսիսային Կորեայի կողմից հարավային հարևանի կողմից հարձակում լինի:
Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ շտաբների ղեկավարների ընդհանուր կոմիտեի նախագահ Մայքլ Մալենը: Նա Հյուսիսային Կորեային կոչ է արել չդիտել Հարավային Կորեայի իշխանությունների համբերատարությունը որպես անվճռականություն.«Իրենք (Հյուսիսային Կորեան) չպետք է դիտեն համբերատարությունը որպես նոր հարձակումների պատրաստություն», Մալենի խոսքերը մեջբերում է Associated Press գործակալությունը:
Հարավային Կորեայի նախագահը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել ամրապնդելու դիրքերը Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում:
Ամերիկյան զինվորականը նաև դիմել էր Չինաստանին` կոչ անելով ճնշում գործադրել իր դաշնակցի վրա և ստիպել «Պհենյանին փոխելու ագրեսիվ պահվածքը»: Սակայն ԱՄՆ-ն էլ չի պատրաստվում հեռու մնալ սրանից և պայմանավորվել է Սեուլի հետ անցկացնել լրացուցիչ զորավարժություններ` հարավկորեական բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: