Wednesday, 10 06 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ծայրահեղ ֆաշիստական տրամադրությունների աճը հանգեցրեց հոկտեմբերի 27-ին

12 տարի է անցել այդ ոճիրից, և վերջնականապես ոչինչ պարզ չէ: Թե իրականում ինչ տեղի ունեցավ և ինչպես այն փոխեց նորանկախ Հայաստանի զարգացման ընթացքը, գնահատականները մինչև հիմա էլ շարունակում են հնչել` պետական հեղաշրջո՞ւմ էր, նահա՞նջ, սպա՞նդ, կատաստրոֆա՞, ազատականացման կասեցո՞ւմ… թերևս բոլորն էլ ճիշտ բնութագրիչներ են: Իսկ կատարվածը իր դրսևորումներով անմիջականորեն ազդեց թե՛ հասարակական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր կյանքի վրա: Նաիրի Հունանյանը որոշել էր իր իսկ խոսքերով` էս ազգի ճակատագիրը որոշել… որոշեց…

«Հոկտեմբերի 27»-ը, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքով, վատ անդրադարձավ ՀՀ վրա` մի քանի առումներով. նախ` նման կերպ հարցեր չեն լուծվում, և եթե նույնիսկ հավատանք վարկածին, որ այդ մարդն ինքն է այդ տեռորիստական ակտի կազմակերպիչը և նույնիսկ դրանում մեծ գաղափարներ կան դրված, միևնույն է, այդ եղանակով հարցեր լուծելը սխալ է: 99-ից հետո Հայաստանը թվացյալ կայունացման փուլ ապրեց, բայց իրականում, ինչպես նշեց Ա.Թադևոսյանը, այսօրվա հասարակական ճգնաժամը, ինչպես նաև ինքնության ճգնաժամն իր ամբողջ խորությամբ հենց գալիս է Հոկտեմբերի 27-ից, այն շատ մեծ խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի հետագա զարգացման, հատկապես Հայաստանի առաջընթացի, մոդեռնիզացիայի առումով: Դրանից հետո իշխանությունը է՛լ ավելի վատը դարձավ, իշխանական բուրգը սկսեց կենտրոնանալ, և հենց այսօր կյանքը ցույց է տալիս, որ իշխանության վրա Հոկտեմբերի 27-ի հետքը շատ մեծ է:

Իսկ թե գերտերություններից ո՞ւմ էր ձեռնտու` Աղասի Թադևոսյանը չի ուզում ենթադրությամբ մոտենալ հարցին, քանի որ բոլորն էլ իրենց շահերն ունեն, բայց քանի դեռ չունենք փաստեր, դժվար է ենթադրություններով դատողություններ անել: Ազգագրագետի խոսքերով` հարցը նրանում է, որ գերտերությունները ոչ մի բան չեն ցանկանա անել, եթե քո ներսում դրա համար հիմքեր չլինեն, այսինքն` այն հասարակությունը, պետությունը, որը չուներ և չունի նպատակներ, նրա հետ ինչ ուզես կարող ես անել, որ գերտերության վրա ուզենաս կարող ես մեղքը բարդել: «Հարցը գերտերությունների մեջ չէ, հարցը մեր մեջ է: Եվ եթե քեզ հետ ուզում են ինչ-որ բան անել, նշանակում է` քեզ հետ ինչ-որ բան այն չէ: Եթե փողոցում քայլող մարդու գլխին որոշում են պարբերաբար բամփել, առաջին հերթին մեղավորը միայն նա չէ, որ որոշել է բամփել, այլ նա է, ում գլխին բամփում են»,- ասաց Ա.Թադևոսյանը` հավելելով, որ մեզ մոտ ինքնության ճգնաժամի, ինքնությունը վերաիմաստավորելու խնդիր կա, որն անկախության ձեռքբերումից հետո պետք է անցներ, բայց մեզանում այն տեղի չունեցավ, որովհետև 99-ի հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, և պրոցեսները, որոնք կարող էին երկիրը տանել զարգացման մի քիչ արևմտական ուղիով, կանգ առան, և 99-ից հետո Հայաստանը աստիճանաբար թուլացավ և ռուսականացվելով` այսօր արդեն դարձել է Ռուսաստանի լիովին կախյալ, անհասկանալի անկախությամբ պետություն:

Առկա ճգնաժամը ազգագրագետը պայմանավորում է ինքնության վերաիմաստավորման բացակայությամբ, ինքնությունը պետք է համապատասխանի նրա դրած նպատակներին, խնդիրներին, կյանքի իմաստավորմանը, իսկ մենք` որպես պետություն, հասարակություն, իմաստ չենք դրել` ինչի՞ ենք մենք համատեղ ապրում, ո՞րն է մեր համակեցության իմաստը, ի՞նչ ենք մենք կառուցելու, ի՞նչ ենք ստեղծելու, որովհետև ինքնությունը ձևավորվում է ստեղծագործական խնդիրներ դնելով, որոնք պետք ունենան հանրային բնույթ, բայց մենք այսօր չենք դնում նման խնդիրներ և հետևաբար չենք կատարում մեր ինքնության վերաիմաստավորմանն ուղղված քայլեր: «99-ը, կարելի է ասել, 95-96թթ. թույլ տրված ձախողումների տրամաբանական շարունակությունն էր, այսինքն` երբ կարելի է ուժի միջոցով լուծել իշխանության գալու հարցեր, ինչը 99-ին ունեցավ իր բացասական մեծ դերը»,- հավելեց Աղասի Թադևոսյանը:

Մշակութաբան Վարդան Ջալոյանի գնահատմամբ` Հոկտեմբերի 27-ի հետևանքով պառլամենտը կորցրեց իր նշանակությունը, քանի որ հանրապետությունում մինչև 99 թ. ամենակարևոր քաղաքական դերակատարումը պատկանում էր ոչ միայն նախագահին, այլ հավասար չափով նաև պառլամենտին: Սա մշակութաբանը համեմատում է 93-ին Ելցինի կողմից պառլամենտի գնդակոծման հետ, որից հետո կրկին պառլամենտը կորցրեց իր նշանակությունը քաղաքական կյանքում: Հոկտեմբերի 27-ից հետո երկրորդ հետևանքը նոր իշխանությունների կողմից զինվորականության մեջքը ջարդելն էր, որից հետո զինվորականությունը որևէ նշանակալից դեր դադարեց խաղալ քաղաքականության մեջ: Այսպիսով, Վ.Ջալոյանի գնահատմամբ` նախևառաջ իշխանության մեջ վերակառուցում և վերաբաշխում կատարվեց, մասնավորապես օլիգարխիական համակարգ ստեղծվեց, իսկ մինչ այդ քանի դեռ բանակը կարևոր դեր կարող էր խաղալ Հայաստանում քաղաքականության մեջ, քանի դեռ նրանց դերը նսեմացված չէր, օլիգարխիական համակարգը չէր կարող գալ:

«Ես հիշում եմ` այն ժամանակ շատ էին խոսում ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական տարբերակի մասին: Բայց ես մեկ ուրիշ բանի վրա կուզենայի կենտրոնանալ. բոլորը գիտեն, որ Նաիրի Հունանյանը լրագրող էր, ով աջ ծայրահեղական հայացքներ ուներ: Սա շատ կարևոր է, քանի որ այն, ինչ նա էր անում, ֆաշիստական կոչի էր նմանվում»,- կարևորեց մշակութաբանը և ավելացրեց, որ շատ կարևոր է հասարակությունը հասկանա, որ 90-ականների երկրորդ կեսին Հայաստանում շատ ուժեղ էին ֆաշիստական տրամադրությունները, և այդպիսի աջ ծայրահեղական ֆաշիստական տրամադրությունների աճն էր, որ ի վերջո գաղափարապես բերեց հոկտեմբերի 27-ի իրադարձություններին:

Վ.Ջալոյանը նշեց, որ մենք լավ պետք է հասկանանք, որ աջ ծայրահեղականությունն այսօր ամենահիմնական գաղափարախոսական վտանգն է Հայաստանի համար. «Ցավոք սրտի, մենք այսօր կարող ենք տեսնել շատ լրագրողների, որոնք աջ ծայրահեղական դիրքորոշում ունեն, իմ կարծիքով` ամերիկյան կամ ռուսական հետք փնտրելուց առաջ, հարկավոր է փնտրել գաղափարախոսական հետքը, այսինքն` մեր երկրում ֆաշիստական և ռասիստական տրամադրությունների աճն է, որոնք փորձում են առաջարկել լիբերալ դեմոկրատական պետությանը կամ լիբերալ դեմոկրատական արժեքներին մեկ ուրիշ արժեքային համակարգ»: Վ.Ջալոյանի վերլուծությամբ` 99-ի անհաջող ֆաշիստական փորձից հետո տեղի ունեցավ գաղափարախոսական շարժում դեպի աջ կողմ, այսինքն` թվում է, ընդհակառակը, հասարակությունը պետք է հակազդի այդ գաղափարին, բայց պահպանողական և ֆաշիստական գաղափարները Հայաստանում ավելի ուժեղացան: Նա նշեց, որ ընդհանրապես այդպիսի ծայրահեղական մոտեցումները հետամնաց հասարակությանը բնորոշ հատկություններ են, որտեղ բացակայում է հիմնականը` չափավորությունը, և սա շատ ավելի կարևոր հանգամանք է:

Վարդան Ջալոյանի խոսքերով` մեր քաղաքական կուլտուրան ինքնին 99-ին շատ մեծ հարված կրեց, ամեն ինչ վերածվեց շատ պրիմիտիվ հարցադրումների` Ռոբերտ Քոչարյանը մասնակի՞ց է Հոկտեմբերի 27-ին, թե՞ մասնակից չէ, իսկ նման պարզունակ ձևով Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ մտածելը ցույց է տալիս, թե ինչ ծանր հետևանքներ է ունեցել մեր քաղաքական պահվածքի վրա այդ իրադարձությունը: Եվ միայն 2007-ից հետո մարդիկ սկսեցին հասկանալ, որ հարկավոր է խոսել լուրջ քաղաքական խնդիրների մասին, այլ ոչ թե` ով է լավ տղա, իսկ ով` քրեական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում