Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հարկային և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ մասնավորապես, մաքսային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է Եվրամիության փորձագետների եզրակացությունը, քանի որ դրանք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին։
Բացի այդ, պետք է հաշվի առնվեն Ազգային ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկություններն ու դիտողությունները, այնուհետև քննարկման արդյունքներն ամփոփվեն Սերժ Սարգսյանի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունում։











































