ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների 100 տոկոսի չափով։
Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքների առաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում 1 խմ-ը 1200 դրամով։
«Ավելորդ քաշքշուկ այլևս չի լինի, նաև իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից»,- նշել է Տ. Սարգսյանը։











































