Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-30-ին Ստամբուլում տեղի է ունենալու «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. վերածննդի հեռանկարները» խորագրով միջազգային կոնֆերանսը։
Միջոցառումը կազմակերպել է Օրթա Դողուի տեխնիկական համալսարանը, դրան աջակցում է Թուրքիայի ԱԳՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։
Միջոցառմանը մասնակցելու են հայ, թուրք, ադրբեջանցի և այլ փորձագետներ։ Կոնֆերանսում քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, դրանց զարգացման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ տարածաշրջանի երկրների մոտեցումները, Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի զարգացման դինամիկան։
Կոնֆերանսում ելույթ են ունենալու նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Կորի Վելտը և Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) ներկայացնող Սաբինա Ֆրեյզերը։





































