MAXIM ամսագիրը 2011 թ. արդեն 5-րդ անգամ կազմում է «Երկրի 100 ամենասեքսուալ կանանց» վարկանշային աղյուսակը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին առաջին պատվավոր հորիզոնականները զբաղեցրել են Վերա Բրեժնևան, Դարյա Սագալովան, Իրինա Պոնարոշկուն և Քրիստինա Ասմուսը:
Եվ այսպես, «2011 թ. ՌԴ ամենասեքսուալ կանանց» վարկանշային աղյուսակի պատվավոր 1-ին հորիզոնականում է հայտնվել հայտնի դերասանուհի Մարիա Կոժևնիկովան: Նա առաջին անգամ ամսագրում ընդգրկվել էր 2009 թ., գրավել 2-րդ հորիզոնականը, 2010 թ. դարձյալ ներառվել էր պատվավոր 10-րդ հորիզոնականում` գրավելով 6-րդ տեղը: Այս երրորդ փարձը նրա համար ամենահաջողն էր: Ձայների չնչին` 764 տարբերությամբ 2-րդ հորիզոնականում երգչուհի Վերա Բրեժնևան է, 3-րդում՝ հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան, ով անցած տարի զբաղեցնում էր վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
4–10–րդ հորիզոնականներն ունեն հետևյալ տեսքը` երգչուհի Ալինա Արցը գրավել է 4-րդ հորիզոնականը, 5-րդը`դերասանուհի Զոյա Բերբերը, 6-րդը՝ երգչուհի Նյուշան, 7-րդը՝ դերասանուհի Կրիստինա Ասմուսը, 8-րդը՝ դերասանուհի Դարյա Սագալովան, 9-րդը՝ երգչուհի Աննա Սեդոկովան և 10-րդը՝ երգչուհի Մաքսիմը։
Վարկանշային աղյուսակում են նաև հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին (44- րդ) և երգչուհի Եվա Ռիվասը (97-րդ)։











































