Արաբական հեռուստաընկերությունը տարածել է մի տեսանյութ, որը նկարահանվել էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի, նրա որդի Մութասիսմի և պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքրի հուղարկավորութայն ժամանակ: Այս մասին հաղորդում է РБК լրատվական գործակալությունը:
Տեսանյութում երեք դագաղ է դրված, իսկ շուրջը մարդիկ են հավաքված, որոնք աղոթում են: Տեսանյութերից մեկում խոշոր պլանով ցույց է տրվում մահացածների դեմքերը: Նրանցից մեկը իրականում շատ նման է Լիբիայի նախկին առաջնորդին:
Տեսանյութը հրապարակել է Alaan TV հեռուստաընկերությունը:
Պաշտոնական հաստատում այն մասին, որ դա իրականում Քադաֆիի հուղարկավորությունն է, դեռևս չկա: Ներկայումս տեղեկություն կա այն մասին, որ գնդապետը թաղված է լիբիական անապատում, իսկ անվտանգության նկատառումներով վայրը գաղտնի է պահվում:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆին մահացել է հոկտմբերի 20-ին։ Գոյություն ունեն նրա սպանության վերաբերյալ մի քանի վարկածներ, որից առավել հավանականը ինքնադատաստան է: Մի շարք երկրներ և իրավապաշտպան կազմակերպություններ պահանջնել են հետաքննություն անցկացնել այդ միջադեպի առթիվ:







































