Բաքվի «Բիզիմ յոլ» («Մեր ուղի») թերթի փոխանցմամբ՝ Թորքիայում քրեական գործ է հարուցվել ադրբեջանական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորներից մեկի նկատմամբ, սակայն պաշտոնական Բաքվի միջամտությունից հետո որոշվել է չհրապարակել նրա անունը։
Թերթի աղբյուրը հայտնել է, որ ադրբեջանցի պատգամավորին տեղի իրավապահները ձերբակալել են Թուրքիայի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայրում՝ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու փորձ կատարելու ժամանակ։
Բացի այդ թուրք իրավապահները ձերբակալել են նաև 26 մարմնավաճառների, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը և Բրազիլիան։
Թուրքական մամուլը գրում է, որ այս միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որում ընդգրկվել են մի շարք հայտնի անձինք, այդ թվում նաև ադրբեջանցի պատգամավորը։