Կիևում, Լվովում և Ուկրաինայի այլ քաղաքներում նկարահանվող «Մադմուազել Ժիվագո» ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանը: Նա տարբեր դերեր է կատարել` Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերուհուց մինչև Աննա Կարենինա: Իսկ «Ձմեռային ծաղկեփունջ» նովելում խաղացել է մի կնոջ դեր, ով սիրահարված է եղել ռուս զինվորի, ում դերը կատարել է ուկրաինացի երգիչ և երգերի հեղինակ Մաքս Բարսկիխը:
Նկարահանումների ընթացքում ես փոխել եմ 11 դերասանի, այնպես որ ես կարող եմ համեմատություններ անցկացնել: Մաքսը հիանալի դերասան է, նրա հետ աշխատելը հեշտ է և հաճելի»,- ասել է Լարա Ֆաբիանը: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:







































