Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել է, որ Աթենքը ջանք չի խնայում երկրի տնտեսական վիճակի բարելավման համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ժամանելով Բրյուսել, որտեղ պետք է քննարկվեր եվրոգոտու երկրներում առկա պարտքային ճգնաժամի խնդիրը, Պապանդրեուն նշել է, որ գագաթնաժողովին կորոշվի ոչ միայն եվրոյի, այլև ամբողջ Եվրամիության ճակատագիրը:
Բրյուսելի հանդիպումից մի քանի ժամ առաջ հաղորդվում էր, որ Չինաստանը համաձայնել է օգնել եվրոգոտու երկրներին՝ դուրս գալ ճգնաժամից:









































