Nabucco գազամուղի կառուցման համար նախապես հայտարարված 7,9 միլիարդ եվրոն բավարար չէ, կպահանջվի 11 միլիարդ եվրոյից ավել:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը նման հայտարարությամբ է հանդես եկել Ստամբուլում Nabucco Gas Pipeline International GmbH-ի ղեկավար Ռեյնհարդ Միտչեկը: Նա չի հայտնել, թե կոնկրետ երբ կհայտարարվի գազամուղը կառուցելու վերջնական գինը:
Միտչեկը նաև հայտնել է, որ վերջնական ներդրումային որոշումը կընդունվի 2013 թ. սկզբին, իսկ շինարարությունը կսկսվի 2013 թ. վերջին:
Մինչ այդ Հունգարիայի ազգային զարգացման նախարար Տամաշ Ֆելեգին հայտարարել էր, որ Nabucco-ի կառուցման համար կարող է պահանջվել 26 միլիարդ եվրո: Նա նաև ասել էր, թե խիստ կասկածում է, որ նման ֆինանսավորում հնարավոր կլինի գտնել:
Իսկ Ավստրիայի էներգետիկայի նախարար Ռեյնհոլդ Միտերլեհները լրագրողներին հայտնել էր, որ Ֆելեգիի խոսքերը գազամուղի կառուցման համար պահանջվող միջոցների մասին անհեթեթություն են: Ըստ նրա՝ ծախսերը չափազանցվել են ավելի քան 2 անգամ, և թե որտեղից է հունգարացի նախարարը վերցրել նման թվեր, ինքը չգիտի:








































