Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Վրաստանի հիմնական արտահանման շուկաներն են Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի հիմնական արտահանման շուկաներն են Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից դեպի Ադրբեջան արտահանումը կազմել է ավելի քան 270 միլիոն դոլար, ինչը 96 միլիոն դոլարով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։

Երկրորդ տեղում է Հայաստանը՝ 166 միլիոն դոլար, սա 55 միլիոն դոլարով ավելի է՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ։ Լավագույն եռյակը եզրափակում է Թուրքիան՝ 162 միլիոն դոլար։ Հատկանշականն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ, դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 0.7 միլիոն դոլարով։

Վրաստանի ներկրման գործընթացում առաջատարի դերը շարունակում է կայուն պահպանել Թուրքիան՝ 901 միլիոն դոլար, ինչը 295 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 519 միլիոն դոլար (142 միլիոն դոլարով ավելի), իսկ երրորդ տեղը՝ Ադրբեջանը՝ 443 միլիոն դոլար (116 միլիոն դոլարով ավելի)։

Ընդհանուր ապրանքաշրջանառության ցուցանիշով դարձյալ առաջատարը Թուրքիան է՝ 1063 միլիոն դոլար, ապա գալիս են Ադրբեջանը՝ 713 միլիոն դոլար և Ուկրաինան՝ 613 միլիոն դոլար։

Այս տարվա առաջին 9 ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 6481 միլիոն դոլար, ինչը 39 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։ Մասնավորապես, վրացական արտահանումը կազմել է 1552 միլիոն դոլար (աճել է 42 տոկոսով), իսկ ներկրումը՝ 4929 միլիոն դոլար (աճել է 38 տոկոսով)։

ԵՄ հետ Վրաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 38 տոկոսով՝ հասնելով 1686 միլիոն դոլարի, իսկ ԱՊՀ երկրների հետ՝ 42 տոկոսով՝ հասնելով 2148 միլիոն դոլարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում