Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 09.15-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի» թաղամասի թիվ 4 շենքի բակում՝ վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին:
Նախնական տվյալով` այրվել է ոչ բնակելի վագոն տնակ:












































