Amazon-ի եկամուտը իր սեփական պլանշետի շնորհանդեսից հետո իջել է 73%-ով: Խոշորագույն Amazon ինտերնետ-խանութը հրապարակել է, որ եռամսյակային շահույթի 73%-ով նվազել է իր նոր պլանշետի շնորհանդեսից մեկ ամիս անց,- հայտնում է Reuters-ը:
Համաձայն այդ տվյալների` Amazon.com Inc. շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 63 միլիոն դոլար, իսկ մեկ տարի առաջ այն 231 միլիոն դոլար էր:
Վերջին ժամանակներս ընկերությունը մեծ գումարներ է ծախսել է իր պլանշետի և այլ երկարաժամկետ նախագծերի մշակման համար,- նշում է գործակալությունը: Վերլուծաբանները կանխատեսում էին գների անկում, սակայն այն նախատեսվածից ավելի շատ էր:
Սեպտեմբերի վերջին Amazon-ը ներկայացրել էր Kindle Fire պլանշետը, որը մրցակցում էր Apple ընկերության iPad պլանշետի հետ: Նրա արժեքը 199 դոլար է, որը կրկնակի էժան է iPad-ից:
Ավելի վաղ ընկերությունը որոշել էր թողարկել նոր թվային գրադարան և հրատարակչություններին առաջարկություններով է հանդես եկել:








































