Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Զինվորի ինքնասպանության գործի նախաքննությունն արդեն կասկածի տակ է

Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում ինքնասպանություն գործած (ըստ պաշտոնական վարկածի) Վլադիմիր Ասատրյանի գործով կատարված ծառայողական քննության և նախաքննության նյութերով արդեն կասկածի տակ է դրվում քննության օբյեկտիվությունը, և նույնիսկ իշխանական անգործության դրսևորման կասկածի տարրեր են ի հայտ գալիս: Նման եզրահանգման ենք գալիս` ուսումնասիրելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայթայթած փաստաթղթերն ու նյութերը:

Սկսենք նրանից, որ նշյալ գործով նախաքննությանը զուգահեռ կատարվել է նաև ծառայողական քննություն: Դրա արդյունքում պարզվել է, որ Վլադիմիր Ասատրյանի մահվան դեպքին ինչ-որ միջադեպեր, շարունակական գործընթացներ են նախորդել: Դեպքից մոտ 1 ամիս առաջ, ս.թ. հուլիսի 24-ին զորամասի տարածքը լքելու և Մարտակերտ քաղաքի բնակիչներից մեկի բնակարանից քաղաքացիական շորեր գողանալու փաստով Վ.Ասատրյանի նկատմամբ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Գողության գործը օգոստոսի 18-ին կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ մինչ այդ, զորամասի տարածքը լքելու համար զորամասի հրամանատարի հրամանով Վ.Ասատրյանին տրվել է տույժ` 10 օր կարգապահական մեկուսացում, սակայն Վլադիմիրը խնդրել և ս.թ. հուլիսի 30-ին զորամասի հրամանատարի հրամանով տեղափոխվել է 3-րդ Հ.Գ.Մ.:

Ծառայողական քննությամբ պարզվել է նաև, որ մինչ բանակ զորակոչվելը Վ.Ասատրյանը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2006թ.-ին գողության փորձի համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատվել է պատժի կրումից: Տվյալ փաստը որևէ ձևով արձանագրված չի եղել Վ.Ասատրյանի նախազորակոչային փաստաթղթերում, իսկ զորամասում ձևականորեն անցկացված անհատական աշխատանքի արդյունքում այն չի պարզվել: Ինչ վերաբերում է կոնկրետ մահվան դեպքի մանրամասներին, ապա ծառայողական քննությամբ արձանագրվել է. «Ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին մարտական դիտակետի հերթափոխի ժամանակ հերթապահություն ընդունող եֆրեյտոր Սեդրակ Սարգիսի Մադոյանը (ծնվ.1992թ.-ին) և շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը (ծնվ. 1992թ.-ին) հերթապահություն հանձնող եֆրեյտոր Վ.Ասատրյանին հիշեցրել են, որ նա իրենց համար պետք է տաք թեյ բերի, սակայն արթուն հերթափոխի ընթացքում եֆրեյտոր Վ.Ասատրյանը հրաժարվել է, ինչը նրա փոխարեն արել է շարքային Արմեն Ալեքսեյի Այվազյանը (ծնվ. 1991թ.-ին): Ըստ վերջինիս տված բացատրության` արթուն հերթափոխի կողմից գիշերային ժամերի դիտորդներին տաք թեյ տանելը ձևավորված սովորություն է: Ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 07.00-ից մինչև 09.00-ն, եֆրեյտոր Վ.Ասատրյանը և շարքային Ա.Այվազյանը, լինելով հանգստացող հերթափոխ, զբաղվել են դիրքի տարածքի մաքրությամբ:

Ժամը 08.00-ի սահմաններում մաքրության աշխատանքներն ավարտելուց հետո նրանք վերադարձել են գետնատնակ` հանգստանալու, սակայն դիրքի ավագ Վ.Եղիազարյանը (ծնվ.1991թ.-ին) Վ.Ասատրյանին հանձնարարել է հանգստանալ միայն զենքը մաքրելուց հետո: Վերջինս անհասցե հայհոյանքներով դժգոհել է, որ իր հերթափոխի անձնակազմն ամեն անգամ ստիպված է լինում առավոտյան հանգստի ժամերին զբաղվել սանմաքրման աշխատանքներով: Այնուհետև փորձել է զենքը մաքրել, սակայն նախորդ օրը խրամատի բետոնասյանը դիպչելու հետևանքով ինքնաձիգի պահպանակը վնասված լինելու պատճառով չի կարողացել այն քանդել: Շարքային Ա.Զաքարյանը, տեղեկանալով ինքնաձիգի անսարքության մասին, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վ.Եղիազարյանին հայտնել է, որ Վ.Ասատրյանը ամբողջ գիշեր դիտակետում կանգնել է անսարք զենքով: Կրտսեր սերժանտ Վ.Եղիազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել եֆրեյտոր Վ.Ասատրյանի հասցեին, քաշքշել և նրան մի քանի անգամ հարվածել է ու նրա արարքը որակել «չատ…ություն», ինչը զինվորների շրջանում տարածված կարծրատիպի համաձայն նշանակում է գերադրական աստիճանի անբարոյականություն: Այնուհետև շարքային Ա.Զաքարյանից տեղեկանալով, որ եֆրեյտոր Վ.Ասատրյանը գիշերը տաք թեյ չի տարել դիտորդներին, կրկին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել եֆրեյտոր Վ.Ասատրյանին, նորից անվանել է «չ…խ», մի քանի անգամ հարվածել է դեմքին: Պարզվել է, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վ.Եղիազարյանը և շարքային Ա.Զաքարյանը նախկինում ևս պարբերաբար նվաստացրել են Վ.Ասատրյանին, վիրավորել նրա անձնական արժանապատվությունը:

Ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին Վ.Ասատրյանը և շարքային Ա.Այվազյանը, ինքնուրույն, առանց դիրքի ավագի, գնացել են դիտակետ` հերթափոխի: Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված նյութերով պարզվել է, որ առանց դիրքի ավագի մասնակցության դիտակետի հերթափոխումը հաճախակի բնույթ է կրել: Ժամը 10.40-ի սահմաններում շարքային Ա.Այվազյանը, գտնվելով դիրքի խրամուղում, լսել է ինքնաձիգի փամփուշտը փամփշտանոց մտնելու ձայն և անմիջապես դիտակետից դուրս գալով ականատես է եղել Վ.Ասատրյանի կողմից ինքն իրեն կարճ կրակահերթով հրազենային վնասվածք հասցնելուն:

Մոտավորապես 10 րոպե հետո դեպքի վայր հասած 3-րդ Հ.Գ.Մ.-ի հրամանատար ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Ս.Աղասյանը և վաշտի հրամանատար, կապիտան Բ.Նավոյանը եֆրեյտոր Վ.Ասատրյանին տեսել են արդեն մահացած: Վ.Ասատրյանի գրպանում հայտնաբերվել է իր ձեռքով գրված և ստորագրված գրություն, որտեղ նա իր արարքի համար ներողություն է խնդրել հարազատներից և հայտնել, որ կատարվածի համար մեղավոր է անձնակազմը: Դիակի զննությամբ պարզվել է, որ Վ.Ասատրյանի ձախ ձեռքի դաստակին գրիչով գրված էին համածառայակիցներ` կրտսեր սերժանտ Վ.Եղիազարյանի և շարքային Ա.Զաքարյանի անունները ու «իրենք են մեղավոր» բառերը:

Ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 10.45-ի սահմաններում, ժամկետային պարտադիր զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը (ծնվ.1992թ.-ին, Շենգավիթ զ/կ) մարտական դիրքում իրեն ամրակցած «ԱԿՄ» ինքնաձիգից ստորին ծնոտի շրջանում արձակած կրակոցից մահացել է»: Մինչ այս փաստաթուղթը վերլուծելը ընթերցողների ուշադրությունը հրավիրենք մեկ այլ փաստաթղթի` Ա.Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշմանը, որտեղ նշված է, որ Ա.Զաքարյանը, գումարտակի կազմում նշանակված լինելով մարտական հերթապահությունում` որպես դիրքի դիտորդ, «2011թ. սեպտեմբերի 23-24-ը ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է` առաջնային գծում առանց սաղավարտի գտնվելու համար, հայհոյանքներ տալով վիրավորանք է հասցրել նույն դիրքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ասատրյանին, որով անպարկեշտ ձևով ստորացրել է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Բացի այդ, Արմեն Զաքարյանը 2011թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում շարքային Վլադիմիր Ասատրյանի անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով յուրաքանչյուր առիթով սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, որի հետևանքով… մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել, այսինքն` շարքային Վլադիմիր Ասատրյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության: Արմեն Զաքարյանը կատարել է հանցավոր արարքներ նախատեսված ՀՀ քր.օր.-ի 360-րդ հոդվածի 1-ին, 110-րդ հոդվածի 1-ին մասերով», որոնցով էլ մեղադրանք է առաջադրվել Արմեն Զաքարյանին, և նա կալանավորվել է:

Մեղադրյալ Ա.Զաքարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել և տվել է ցուցմունք այն մասին, որ «իրականում մարտական հերթապահության մեջ գտնվելու ժամանակ, Վլադիմիր Ասատրյանի կողմից պարբերաբար թույլ են տրվել խախտումներ, որի պատճառով ինքը նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Առաջադրված մեղադրանքում` ՀՀ քր.օր.-ի 360-րդ հոդվածի 1-ին մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր չի ճանաչել քրեական գործով մեղադրյալ Վահան Եղիազարյանի և վկաներ Ռազմիկ Երիցյանի, Սեդրակ Մարդոյանի, Անդրանիկ Ավետիսյանի, Արմեն Այվազյանի, Սպարտակ Աղասյանի (սպա) և Բաղիշ Նավոյանի ցուցմունքներով»: Եվ Արմեն Զաքարյանին կալանավորել են` հիմնավորելով, թե այդ շարքային զինվորը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել նախաքննությունից, մինչդատական վարույթում խոչընդոտել դատարանում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալ, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծել, խուսափել քրեական պատասխանատվությունից:

Մինչդեռ ՀՔԱՎ գրասենյակի տեղեկություններով, վկաները ցուցմունք են տալիս սպա Սպարտակ Աղասյանի դեմ, ով մինչ դեպքը ծեծի է ենթարկել Վ.Ասատրյանին: Մինչ նախաքննությունը կտա սրա պատասխանը, մի քանի դիտարկումներ անենք` հիմնվելով փաստաթղթերի վրա: Ծառայողական քննության նյութերից երևում է, որ տուժողի ձեռքի վրա երկու անուն է եղել, ու չնայած նախաքննական մարմինը պարզել է, որ Վ.Եղիազարյանը ևս նույն արարքներն է կատարել (ինչ Ա.Զաքարյանը), նրան ևս ներգրավել է որպես մեղադրյալ, սակայն չի կալանավորել: Ինչո՞ւ: Կամ` Վ.Ասատրյանին զորակոչելիս պատկան մարմիններն ինչո՞ւ չեն պարզել և արձանագրել զինակոչիկի` նախկին դատվածության հանգամանքը. արդյո՞ք սա իշխանական անգործություն չէ: Այդ հանգամանքն ինչո՞ւ չեն պարզել զորամասում` առանձին զրույցի ժամանակ: Սա ևս իշխանական անգործության շարունակությունն է: Եվ ի վերջո, ինչո՞ւ են նրան տարել հենակետ, դա արդեն ռիսկային գործոն է: Դրանով հենց անգործություն դրսևորած պատասխանատուներն են վտանգի տակ դրել երկրի սահմանների անվտանգությունը: Իսկ եթե իմացել են, սակայն ծառայողական քննությամբ ցույց են տվել, թե չեն իմանում նախկին դատվածության մասին, որպեսզի հետագայում Վլադիմիրի հետ հարցերը լուծելուց հետո և այդ հանգամանքն օգտագործելով կուժն ու կուլան կոտրեն հենց նրա գլխի՞ն… Բայց, օրինակ, Կարո Այվազյանինը (հուլիսի 28-ի դեպքով) գիտեին, բայց տարան, ու պաշտոնյաներից ոչ ոք պատասխան չտվեց:

Բացի դա, կասկած է հարուցում ծառայողական քննությամբ արձանագրված այն հանգամանքը, որ Վ.Ասատրյանի նկատմամբ ինչ-որ կանխակալ վերաբերմունք է եղել` հանգստի ժամին տարածք ու զենք մաքրել են տվել: Եվ ի վերջո, ինչո՞ւ է Ասատրյանը 17 օր շարունակ գտնվել հենակետային հերթապահության մեջ: Եվ ինչո՞ւ չի կալանավորվել Վ.Եղիազարյանը` եթե ծառայողական քննությամբ պարզվել է, որ դիրքի հերթապահությունը հաճախակի է առանց դիրքի ավագի կատարվել: Այսինքն` եթե ծառայողական քննության և նախաքննական մարմնի ունեցած տեղեկություններով տրամաբանենք, Վ.Եղիազարյանին առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվեր` զինվորների միջև կանոնագրքային կանոնները խախտելը, որն ուղեկցվել է անձի արժանապատվությունը նվաստացնելով, բռնություն գործադրելով, ինչպես նաև մարտական դիրքը լքելով, որի պարագայում կարող էր երկրի վրա անակնկալ հարձակման վտանգ ստեղծվել: Այսինքն` նախաքննության օբյեկտիվությունն ի սկզբանե կասկածի տակ է հայտնվել: Եվ ի վերջո, հնարավո՞ր էր, որ Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքնասպան լիներ` կրակեր, եթե այն անսարք էր և մարտական հերթապահությունը, փաստորեն, անսարք, գուցե չկրակող զենքով էր կատարել, ինչն էլ վեճի և ծեծի առիթ էր դարձել: Գուցե ինչ-որ մեկն ինքնաձիգն ուղղակի միտումնավոր էր վնասել` վեճի առիթ ստեղծելու և Վլադիմիրին պատժելու համար, իսկ կրակոցն արձակվել էր այլ անձի կողմից ու զենքից… Այստեղ ինքնասպանության վարկածն էլ է կասկածի տակ դրվում:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում