Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բիզնեսը ծաղկում է, քաղաքը` դեգրադացվում

Երբ երևանցիները ժամերով սպասում են կանգառներում և չեն կարողանում արժանապատվորեն հասնել իրենց աշխատավայր կամ աշխատավայրից վերադառնալ տուն` ստիպված լինելով այդ ընթացքում միմյանց հրմշտել, մի կտոր մսի համար կռիվ անող գազանների պես պայքարել տրանսպորտում մի ոտքի չափ տեղի համար, իսկ այդ ընթացքում Երևանի քաղաքապետը Փարիզի քաղաքապետի հետ է գրկախառնվում և փորձում համաշխարհային հյուրանոցային նոր բրենդ բերել Երևան, առավել քան պարզ է դառնում, որ այս իշխանությունն այս երկրի բնակչության հետ ոչ մի կապ չունի:

Երևանի քաղաքապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, ըստ էության, առաջին լուրջ, համակարգային փոփոխությունն էր` գոնե առերևույթ, անկախ այն ծնող պատճառից: Ու թվում էր, որ այդ փոփոխությունն իր տեսքով, իսկ հետո նաև արդյունքով, պետք է նախանշեր անցում իսկապես նոր որակի կառավարման` հանրային պահանջները բավարարելու վրա հիմնված կառավարման: Բայց տեղի ունեցավ հակառակը` Կարեն Կարապետյանի կառավարումը ստացավ լրիվ հակառակ բնույթ, հանրության և նրա պահանջների վրա «թքած ունենալու» բնույթ:

Համակարգային որակական վերափոխումների ելակետ լինելու մեծ պոտենցիալ ունեցող քաղաքապետի փոփոխությունը, իրականում դարձավ հասարակության հանդեպ իշխանական ագրեսիայի մի նոր ալիք, որն արդեն գործվում է, այսպես ասած, քաղաքակրթական շղարշի ներքո: Կարեն Կարապետյանը Երևանը ղեկավարում է այնպես, ինչպես կղեկավարեր կամ ղեկավարում էր «ՀայՌուսգազարդը»: Դե դա նրա մեղքը չէ, նա այդքանն է կարողանում: Նա բիզնեսմեն է, ամեն ինչին նայում է հենց այդ տրամաբանությամբ: Մինչդեռ Երևանին անհրաժեշտ է քաղաքական տրամաբանությամբ ղեկավար, որը կմշակի քաղաքականություն, ոչ թե բիզնես-ծրագրեր:

Բանն այն է, որ բիզնես-ծրագրերի արդյունքում երևանցիները դառնում են, այսպես ասած, Կարեն Կարապետյանի բիզնեսի աշխատողներ, կամ առավելագույնը` հաճախորդներ, ոչ թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչներ: Ու դրա համար էլ Կարեն Կարապետյանը մտածում է ոչ թե այդ բնակիչների համար հարմար ենթակառուցվածքներ ունեցող քաղաք ձևավորելու, այլ աշխատատեղեր ու եկամուտ ստանալու մասին` որ այդ բնակիչ-աշխատողն աշխատի և աշխատավարձ ստանա: Իսկ թե նա ինչպես կգնա ու կգա աշխատանքի, ինչպիսին կլինեն նրա բնակարանային, բակային պայմանները, նրա շրջակա միջավայրը, Կարեն Կարապետյանին այդքան էլ չի հուզում: Նա ընդամենը ներկում է այդ միջավայրը ինչ-որ գույներով, որպեսզի դրա տակի եղած աղբը, բառիս բուն և պատկերավոր իմաստով եղած աղբը, չերևա: Բիզնեսն այդպես ծաղկում է, իսկ քաղաքը ուղղակի դեգրադացվում: Մինչդեռ այդ քաղաքը երկրի կեսն է, կեսից ավելին: Այսինքն` դեգրադացվում է երկրի կեսից ավելին, և այն էլ` դեգրադացվում է «դրայվով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում