Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 00.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում` «Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Զովունի» ենթակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա մի տղամարդու:
Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































