Աֆղանստանի Փարվան մարզում` Քաբուլից 40 կմ հեռավորության վրա տեղի ունեցած բենզատարի պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել առնվազն 45 մարդ:
Բենզատարի պայթյունից առաջ դրանից ոչ հեռու ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել, որի պատճառով վառելիքի բաքը վնասվել էր: Մեքենայի մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, որից հետո տեղի է ունեցել պայթյունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթուցիկն ամրացված է եղել մեքենային:
Իշխանությունները կասկածներ ունեն, որ պայթյունը կազմակերպվել է թալիբների կողմից: