Եգիպտոսում շուրջ 12 հազար ոստիկաններ երկուշաբթի օրվանից չեն դադարեցնում համընդհանուր գործադուլները` պահանջելով կրկնակի ավելացնել իրենց աշխատավարձը և փոխել ոստիկանության ղեկավար կազմը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ոստիկանության շուրջ 3000 աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Կահիրեի կենտրոնում` ներքին գործերի նախարարության շենքի դիամց: Աշխատավարձերի բարձրացումից բացի` նրանք պահանջում են դադարեցնել շարքային ոստիկանների դեմ ռազմական դատարաններում տարվող գործընթացները և հեռացնել ոստիկանության ղեկավարության մեջ մտնող այն պաշտոնյաներին, ովքեր նախկին ներքին գործերի նախարարի պաշտոնավարության տարիներին եղել են նրա օգնականները:
Ոստիկաններն ամբողջ երկրում արգելափակել են հիմնական ճանապարհները և փակել ոստիկանական բաժանմունքները: Գործադուլ են հայտարարել Կահիրեի միջազգային օդանավակայանի, առողջարանների, որոշ մարզերի բանտերի ոստիկանները:
Երեկ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Հուրգադայի մարզի անվտանգության ուժերի գրասենյակ, ջարդել ամեն ինչ, իսկ հետո բարձրացել են երկրրոդ հարկ` ղեկավարի սենյակ, սակայն վերջինս կարոողացել է փախչել:
Բողոքի ակցիաները հանգեցերլ են այն բանին, որ առողջարանային քաղաքների ենթակառաուցվածքային օբյեկտների մեծ մասը մնացել է առանց հսկողության: Միջազգայն օդանավակայանում անվտանգությունը ստիպված են ապահովել զինվորականները:
Ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ չեն դադարեցնի գործադուլը, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Գործակալությունը նշում է, որ ոստիկանների գործադուլի պատճառներից մեկը եղել է նրանց գործողություններից և կոշտ մեթոդներից բնակչության դժգոհությունը:








































