ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մտահոգված է, որ ֆուտբոլային ակումբները փորձում են կարգապահական հարցերը լուծել քաղաքացիական, ոչ թե սպորտային դատարաններում: Ֆրանսիացու կարծիքով՝ այդպիսի հարցերում գլխավոր օղակը պետք է լինի Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS). «Եթե ֆուտբոլիստը կարմիր քարտ ստանա և դիմի քաղաքացիական դատարան, մենք ոչինչ չենք կարող անել: Ամեն ինչ պետք է որոշվի CAS-ում:
Ֆեդերացիաներում՝ ՖԻՖԱ-ում, ՈւԵՖԱ-ում մենք ունենք անկախ կարգապահական կոմիտեներ, և ես չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ ոչ ոք չի հարգում նրանց որոշումները, և դիմում է քաղաքացիական դատարաններ, որոնք, ի դեպ, շատ դանդաղ են աշխատում»:










































