Թուրքիայի իշխանությունները հրապարակել են, թե քանի մարդ է մահացել Վանի երկրաշարժի հետևանքով: Մահացել է 432 մարդ, ևս 1352-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես գրում է The New York Times-ը, երկրաշարժից փլվել է մոտ 2300 շինություն: Փրկարարական աշխատանքերին մասնակցում է մոտ 3000 փրկարար և տեղի բնակչության մեծ մասը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հաղորդվում էր, որ զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի: Սա վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժներից մեկն էր:











































