Մոտ 15 պայթուցիկ սարք է գործել երեքշաբթի Թայլանդի հարավում` Յուլա քաղաքում: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառով մահացել է մեկ մարդ, իսկ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում BBC-ն:
Հաղորդվում է, որ այդ պայթյունները կազմակերպողների թիրախն են եղել դպրոցը, հյուրանոցը և մի քանի խանութներ: Նրանք հավանաբար եղել են իսլամիստ գրոհայիններ։
Այսօր Թայլանդում նշվում էր 2004 թ. հակակառավարական ցույցերի 7–ամյակը, որոնց ժամանակ տեղի ունեցած բախումների ընթացքում զոհված մարդկանց թիվը անցնում էր 80-ից: