ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները շատ դրական են եղել: Դրանք տեղի են ունեցել Ժնևում, սակայն պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ամերիկյան պատվիրակության ղեկավար Սթիվեն Բոսուորտը:
Երկու օր տևած բանակցությունները վերաբերում էին վեցակողմ բանակցությունների վերսկսմանը: Ըստ Բոսուորտի՝ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները՝ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչության հետ:
Հիշեցնենք, որ վեցակողմ բանակցությունները, կապված Հյուսիսային Կորեայի ատոմային ծրագրի հետ, Պխենյանի կողմից ընդհատվել էին 2009 թ. ապրիլին: