Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Արճեշ քաղաքում ընթացող փրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել ողջ մնացած 14 օրական մի երեխայի։
Դա տեղի է ունեցել երկրաշարժի գրանցումից ուղիղ 47 ժամ անց։ Երեխան անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Նշվում է, որ փլատակների տակ ողջ մնացած այլ մարդիկ էլ կան, որոնք սպասում են փրկվելու իրենց հերթին։








































