Եմենի հարավում տեղի ունեցած ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, «Ան» մակնիշի ինքնաթիռը, որի տեսակը չի նշվում, վթարի է ենթարկվել Լահեյ մարզի ռազմաբազայի տարածքում վայրէջք կատարելիս: Ամենայն հավանականությամբ, վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:
Լահեյը գտնվում է Աբյան մարզից ոչ հեռու, որտեղ Եմենի կառավարական զորքերը մի քանի ամիս թեժ մարտեր են մղում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված իսլամիստների դեմ:










































