Սինգապուրցի գիտնականների պնդմամբ` գլոբալ տաքացման հետևանքով շատ կենդանատեսակներ ու բույսեր չափերով սկսել են փոքրանալ:
Սառնարյուն կենդանիները, որոնք կազմում են երկրագնդի կենդանատեսակների մեծ մասը, անմիջականորեն կախված են ջերմաստիճանի փոփոխությունից, ինչը մեծացնում է նրանց մետաբոլիզմի աստիճանը: Դա նշանակում է, որ նրանց հարկավոր է ավելի շատ սնունդ` պահպանելու համար մարմնի ներկայիս չափերը կամ էլ ստիպված պետք է փոքրանան:
Ջերմաստիճանը նույնպես ազդում է սառնարյուն կենդանիների զարգացման տեմպերի վրա, ինչի պատճառով կենդանիները հասունության են հասնում արդեն փոքր չափերի դեպքում:
Հաստատված է, որ տաքարյուն կենդանիների շրջանում սառը կլիման հանգեցնում է չափերի մեծացման, քանի որ մեծ չափերով կենդանիները ավելի մեծ հնարավորություն ունեն` պահպանելու մարմնի հաստատուն ջերմաստիճանը: Տվյալներ կան, որ կենդանիների մարմինները փոքրանում են և ավելի տաք երկրներում:
Գիտնականների ենթադրությունը հետևյալն է. «Շարունակվող գլոբալ տաքացումն ամենայն հավավականությամբ մեծ հնարավորութւոներր է ընձեռում հաեմատաբար փոքր չափեր ունեցող կենդանիներին, ինչի պատճառով էլ ներկայիս դարում օրգանիզմների չափերը շարունակվելու են նվազել»:
Ավելի շատ «նիհարելու» միտում ունեցող կենդանիների թվում գիտնականները նշում են բևեռային արջին, խոյերին, ճայերին, մողեսներին ու գորտերին:
Ջերմաստիճանի անկման հետևանքով նվազման միտումը կարող է տարածվել ոչ միայն խոշոր գիշատիչների, այլև կաթնասունների և պլանկտոնի վրա: