Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Իշխող քաղաքական ռեժիմի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ ՀԱԿ-ը կատարելու է. Լ. Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցեց մի հայտարարություն, որտեղ ևս մեկ անգամ հիշատակվում էր իշխող քաղաքական ռեժիմի ապօրինի գործունեությունը և պատրաստակամության բացակայությունը` ՀԱԿ-ի հետ բանակցելով երկրում ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Զուրաբյանը նկատեց, որ ՀԱԿ-ի գործունեությունն այսուհետ դառնում է ժողովրդի և հասարակության մոբիլիզացիան, քաղաքական լայն ճակատի ստեղծումն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այն կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ պայքարի մանրամասներին ու առաջիկա քայլերի ծրագրին ծանոթանալու համար երկրի բախտով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին Զուրաբյանը կոչ արեց մասնակցել հոկտեմբերի 28-ի ՀԱԿ հանրահավաքին:

Զուրաբյանը նկատեց, որ իշխող քաղաքական ռեժիմի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ ՀԱԿ-ը կատարելու է:

Կոալիցիայի փլուզման հավանականության վերաբերյալ կանխատեսումներ Զուրաբյանը չցանկացավ անել, սակայն նշեց, որ մի բան պարզ է՝ պետական կառավարման ձախողումը և այն մարտահրավերները, որոնք ռեժիմը չի կարողանում իրագործել, առաջացրել է լրջագույն լարվածություն Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանում` հենց ռեժիմի ներսում. «Թե այդ պրոցեսներն ինչքան հեռու կգնան, ես դժվարանում եմ որևէ բան ասել»:

ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Զուրաբյանը նշեց, որ ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմին սատարելուց, սկսում է պայքարել ռեժիմի դեմ, ինքն այդ փաստով դառնում է ժողովրդի դաշնակիցը. «Մենք որևէ ուժի չենք առանձնացնում: Երբ մենք խոսում ենք համագործակցության մասին, մենք չենք ասում՝ միացեք մեզ, այլ բանակցելու ենք միայն այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բանակցել այս ռեժիմի հետ»:

Զուրաբյանը նաև նկատեց, որ այդ համագործակցությունը վերաբերում է, ոչ թե կոնկրետ ինչ-որ թիմի, այլ բոլորին, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի բոլոր այն սեգմենտները, որոնք դուրս կգան ռեժիմի դեմ, դա միայն կողջունվի ժողովրդի կողմից»:

Հարցին, թե օլիգարխնե՞րն էլ կարող են դուրս գալ ռեժիմից և միանալ ՀԱԿ-ին, Զուրաբյանը պատասխանեց, որ երբ Հայաստանում տիրի լեգիտիմ իշխանություն, ապա այդ օլիգարխները, բնականաբար, կզրկվեն մենաշնորհից և կհայտնվեն օրենքի դաշտում:

Զուրաբյանը թվելով ՀԱԿ անցած ուղին և պայքարի բոլոր եղանակները,մասնավորապես Ազատության հրապարակի վերանվաճումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, իշխանություններին երկխոսության սեղանի շուրջ նստեցնելը և հաջողված շուրջօրյա հանրահավաքները ասաց, «Եթե այսքանին հասել ենք, Սերժ Սարգսյանի հրաժարականն ի՞նչ է, որ չհասնենք»:

Հարցին թե Սերժ Սարգսյանի հրաժարակնին հասնելու համար կօգտագործվե՞ն արդյոք հերթական ընտրություննները, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե բանը հասնի դրան, ապա դա ևս կօգտագործվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում