Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

Պարույր Հայրիկյանը պատրաստ է համագործակցել ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի հետ

«Այսօր տրամաբանական է ակնկալել ԱԻՄ-ի և և ՀՀԿ-ի համագործակցությունը. սա շատ շահեկան կարող է լինել նույն ՀՀԿ-ի համար, ով ընտրությունների ժամանակ 51 տոկոս կարող է հավաքել միայն խախտումների ճանապարհով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Այսօրվա դրությամբ մենք բոլոր քաղաքական ուժերին Հայաստանն ազատ դարձնելու նախագիծ ենք ուղարկել` վերնագրված որպես «Կատարյալ ժողովրդավարական համակարգ»: Չնայած մենք երբեք չէինք ասել, որ պատրաստ ենք առաջ գնալ ՀՀԿ-ի հետ, բայց այդպես ստացվեց: Միաժամանակ, ՀՀԿ-ն անցյալի համար առարկայական ցավ պիտի հայտնի, այլապես համագործակցությունը խաբուսիկ կլինի: Մենք ոչ ոքի հետ վերջնական պայմանավորվածություն չունենք, որովհետև մեզ համար ոչ թե իշխանական աթոռն է կարևոր, այլ ազգային նպատակը: Ես որևէ հավակնություն չունեմ, նույնիսկ կարող եմ որպես պատգամավոր չառաջադրվել: Կամ բարձր սկզբունքներ, կամ՝ ոչինչ: Ինձ հետ բանակցելիս միայն մի հարցում պետք է բանակցել` ընդունո՞ւմ են իմ այս նախագիծը, թե՝ ոչ:

Չի կարելի բացառել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ մեր համագործակցությունը: Պարզապես նա պիտի ապացուցի, որ Մարտի 1-ի հետ կապ չունի և պատասխան տա դրա համար: Քաղաքական բոլոր ուժերին ուղարկված առաջարկի կապակցությամբ արձագանք ստացել ենք գրեթե բոլորից, այդ թվում` նաև ՀՀԿ-ից: Իսկ պատասխանն այսպիսին է՝ նախագահը մեր առաջարկին կանդրադառնա առաջին հարմար առիթով»,- նկատեց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը նաև նշեց, որ հնարավոր է, կուսակցության գործունեությունը ժամանակավորապես սառեցվի, և ամեն բան սկսվի զրոյից: «Մենք համարում ենք, որ Հայաստանում կուսակցություններ չկան, իսկ ԱԻՄ-ն էլ չի ցանկանում միակը լինել դաշտում: Այնուամենայնիվ, մեր նախագծի շրջանակներում ԲՀԿ-ի ղեկավարն է խնդրել հանդիպել, հանդիպել ենք նաև «Ժառանգություն» կուսակցության հետ: Տեսականորեն նրանք բոլորն էլ ընդունում են մեր դրույթները, մնում է, որ հաղթահարեն իրենց հավակնությունները: Ով ընդառաջ կգա մեզ, մեր քույրը կամ եղբայրը կդառնա: Միաժամանկ երկար սպասել չենք պատրաստվում: Եթե Հայաստանը դառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, ինչպես նշված է ԱԻՄ նախագծում, դա կլինի նրա ամենամեծ կապիտալը»,- ասաց ԱԻՄ նախագահը:

Նրա խոսքով՝ եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանն ընդունեն իր առաջարկը, կորդեգրեն մի ճանապարհ, որը կտարբերվի մինչ այս որդեգրած նրանց ուղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում