Tuesday, 09 06 2026
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար

Ջեքսոնի բժշկի` Կոնրադ Մյուրեյի դատապաշտպաններն անցել են հակահարձակման

Լոս Անջելեսի դատարանը հոկտեմբերի 24-ին լսել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նախկին բժշկի` Կոնրադ Մյուրեյի պաշտպանների կողմից առաջ քաշված վկաներին: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Առաջինններից մեկը ելույթ է ունեցել Ջեքսոնի բժիշկ Ալան Մեցգերը, որը մասնավորապես պատմել է, որ երգիչը գտնվել է մեծ ճշման տակ` կապված Լոնդոնում կայանալիք համերգային շարքի հետ ու տառապել է անքնությամբ:

Բժշկի խոսքով`Ջեքսոնը խնդրել է իրեն տալ ուժեղ քնաբեր, ընդ որում՝ նա ընդգծել է, որ իրեն կարող է օգնել միայն ներերակային ներարկումը:

Մեցգերը, իր իսկ խոսքով, հրաժարվել է երգչին ներարկել, նաև զգուշացրել է դեղամիջոցի չարաշահման վտանգների մասին ու բացատրել, որ նմանատիպ դեղամիջոցներով բուժումը պետք է կատարվի միայն հիվանդանոցային պայմաններում:

Մյուրեյի փաստաբանները փորձում են ապացուցել երդվյալ ատենակալներին, որ Ջեքսոնը կախման մեջ է եղել պրոպոֆոլ հանգստացնող դեղամիջոցից ու այն ներարկել է իրեն անձամբ` անտեսելով բժիշկների նախազգուշացումները:

Մյուրեյի շահերը պաշտպանող փաստաբանները մտադիր են դատարան հրավիրել մինչև 15 վկաների, այդ թվում` բժշկական փորձագետի, ոստիկանի, երգչի մտերիմներին, ինչպես նաև AEG Live ընկերության ղեկավարին` Ռենդի Ֆիլիպսին: Այս ընկերությանն էին պատկանում Ջեքսոնի` Լոնդոնում կայանալիք համերգների բոլոր հեղինակային իրավունքները:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը 50 տարեկանում:

Նա մահացել է This Is It խորագիրը կրող համերգային նոր ծրագրի մեկնարկից երեք շաբաթ առաջ:

Հետաքննող մարմնի վարկածով` երգչի մահվան պատճառ է դարձել մեծ չափաքանակով պրոպոֆոլի ընդունումը՝ հանգստացնող միջոցների համադրությամբ:

Կոնրադ Մյուրեյը, որը բուժում էր երգչի անքնությունը պրոպոֆոլով, մեղադրվում է նրան ոչ դիտավորյալ կերպով սպանելու մեջ։ Բժշկը չի ընդունում իր մեղքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում