«Երուսաղեմը և Կահիրեն պատրաստ են 25 եգիպտացի բանտարկյալների փոխանակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացի Իլան Գրապելի հետ, ով ձերբակալվել էր Եգիպտոսում` լրտեսության մեղադրաքնով»,- հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Իլան Գրապելը ձերբակալվել էր 2011 թվականի հունիսի 12-ին: Նա մեղադրվում է Մոսադի հետ համագործակցելու և եգիպտական հեղափոխության ընթացքում կրոնական խժդժություններ կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Եգիպտոսի միջև բանտարկյալների փոխանակման մասին բանակցություններն ընթանում էին անցած շաբաթ: ԶԼՄ-ները գրում էին, որ Երուսաղեմը պատրաստ էր Գրապելի համար Եգիպտոսին հանձնել 16-28 բանտարկյալների:











































