«Ուկրաինայի հարկային ոստիկանությունը պաշտոնապես վերսկսել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` 2.5 միլիոն դոլար հարկը չվճարելու գործի հետաքննությունը»,- հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Յուրի Բոյչենկոն:
Ավելի վաղ գլխավոր դատախազության կողմից մերժվել էր Տիմոշենկոյի դեմ քրեական գործը փակելու անօրինական վճիռը:
«Գլխավոր դատախազությունը վիճարկում է նաև տվյալ քրեական գործի այլ էպիզոդների փակման վերաբերյալ դատարանի անօրինական վճիռը»,- հայտնում է РБК-Украина տեղեկատվական գործակալությունը:
Ներկայումս նախաքննությունը վարում է Ուկրաինայի հարկային ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Կիևի դատարանը Տիմոշենկոյին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը ստորագրելիս պաշտոնական դիրքը չարաշահելու համար:








































