Բուխարեստի համալսարանի գիտնական Ալեքսանդրու Ժիպան համոզված է, որ Արեգակի էներգիան, որից կախված է Երկրի վրա մարդկային կյանքը, դեռ կբավականացնի մի քանի միլիարդ տարի, ուստի աշխարհի վերջը, որի մասին այդքան շատ խոսում են վերջին շրջանում, հետաձգվում է հենց այդքան ժամանակով: Այս մասին գրում է ռումինական Cotidianu պարբերականը:
Ֆիզիկոսն այն կարծիքին է, որ կյանքի որոշ ձևեր Երկրի վրա կարող են անհետանալ, սակայն լուրջ հետազոտողները հակված չեն այն մտքին, որ կյանքն ամբողջությամբ Երկրի վրա կավարտվի:











































