Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Ջավախքը բողոքում է Wikileaks-ից

Wikileaks կայքում վերջերս տեղադրված՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006 թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց»՝ մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում` արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և վկայում են լոկ այն մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին, կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08 թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ անօրինական համակարգային հետապնդումների իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է և «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների և նամակների միջոցով, նաև անձնական հանդիպումների ընթացքում փորձել են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը հրավիրել ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների վրա, սակայն ապարդյուն:
Ջավախահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում են այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացուցչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սաակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու և Վրաստանի` որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում` հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա:
ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաև արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու ջավախահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում