Եվրամիության երկրները սպառնում են Իրանին և Սիրիային նոր պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարվել է Բրյուսելում ԵՄ երկրների գագաթնաժողովի առաջին օրն ամփոփող մամուլի ասուլիսին:
ԵՄ առաջնորդները պահանջում են, որպեսզի Թեհրանը բանակցություններ սկսի միջուկային ծրագրի դադարեցման ուղղությամբ: Նոր պատժամիջոցներ կմտցվեն այն դեպքում, եթե Իրանը հրաժարվի համագործակցել և իրականացնել միջազգային պարտականությունները` շարունակելով զարգացնել իր միջուկային ծրագիրը:
Բացի այդ, Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ: «ԵՄ-ն պատրաստվում է հետագայում մի շարք նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե այնտեղ շարունակվեն ճնշումները և բռնությունները խաղաղ բնակչության նկատմամբ»,- հայտարարել է Մեծ Բևրիտանիայի վարչապես Դևիդ Քեմերոնը:
Նա նշել է, որ իրենք բազմիցս կոչ են արել Սիրիայի նախագահին ցած դնել լիազորությունները: «Եթե դա տեղի չունենա, Դամասկոսին սպասվում են նոր կոշտ պատժամիջոցներ, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից»,- ասել է Քեմերոնը: