«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-27-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունենալու Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման շրջանակներում նախարարը հանդիպելու է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի և ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի հետ:
Նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաև ղեկավար կազմի գագաթաժողով` հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց ամենաարդյունավետ լուծումները գտնելու նպատակով:
«Համաշխարհային հեռահաղորդակցություն-2011» շրջանակում տեղի են ունենալու քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ և անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:
Կկազմակերպվելու է հաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում ցուցադրվելու են մի շարք ընկերությունների թվային և հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:







































