«Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում փլուզվել է յոթ հարկաի տուն, փլատակների տակ են գտնվում մարդիկ»,- հայտնել է Վանի քաղաքապետը՝ NTV հեռուստաընկերությանը:
TRT պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ բնակիչների մեջ կան տուժածներ, սակայն նրանց թիվը դեռ չի հրապարակվում:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Վանում խուճապ է, մարդիկ տներից դուրս են եկել: Սեյսմոլոգները կոչ են անում տեղի բնակիչներին չվերադառնալ իրենց տները և խորհուրդ են տալիս մոտակա ժամերին մնալ փողոցներում, քանի որ ցնցումները կարող են կրկնվել:











































