BBC-ի հաղորդմամբ՝ թուրքական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ Հյուսիսային Իրաքում անցկացված ռազմական գործողության արդյունքում սպանվել են 50 քուրդ գրոհայիններ:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական բանակի 22 գումարտակներ 5 տեղից ներխուժել էին Հյուսիսային Իրաք, որտեղ գտնվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գրոհայինները:
Այդ ռազմական գործողությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի 19-ին Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում քուրդ գրոհայինները սպանել էին 24 թուրք զինվորականների:












































