Եգիպտական և իսրայելական իշխանությունները հավանաբար շուտով համաձայնության կգան բանատարկյալներին փոխանակելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը:
Ըստ այդ համաձայնագրի՝ Եգիպտոսի 16 քաղաքացիներ, ովքեր բանտարկված են Իսրայելում, կարող են փոխանակվել իսրայելական ծագում ունեցող՝ ԱՄՆ-ի քաղաքացի Իլան Գրապելի հետ, ում եգիպտական իշխանությունները մեղադրում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Չի բացառվում, որ Իսրայելի կողմից բաց թողնված բանտարկյալների թիվն ավելանա:







































