ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկին հայտարարել է, որ «Միավորված պաշտպան» գործողության նպատակը Լիբիայի գնդապետ Մուամար Քադաֆիի ոչնչացումը չէր:
«Ո՛չ Քադաֆին, ո՛չ էլ այլ անձինք չեն եղել մեր գործողությունների նպատակը»,- Բրյուսելում Լիբիայի հարցով ՆԱՏՕ-ի խորհրդի ժամանակ հայտարարել է Ռասմուսենը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները 5 ու կես ժամ տևած նիստի ընթացքում Լիբիայում ռազմական գործողությունները դադարեցնելու նախնական որոշում են կայացրել հոկտեմբերի 31- ին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել էին, որ իրենց ավիացիայի օդաչուները Լիբիայի Սիրթ քաղաքում ավտոշարասյունը ռմբակոծելիս չեն իմացել, որ Մուամար Քադաֆին գտնվում է մեքենաներից մեկի մեջ:








































