Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 21-ին`ժամը 15:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի
բաժնում հաղորդում է ստացվել, որ «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դպրոցներից մեկի երկու աշակերտ և քոլեջի մեկ ուսանող:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:











































