Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են հայ-ադրբեջանական շփման գիծը՝ դիտարկում անցկացնելու նպատակով։
Դիտարկումը պետք է անցկացվի Տերտերի շրջանում։ Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին: Ապա նրանց հետ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։








































