Հոկտեմբերի 21-ին Հռոմի Սուրբ Պողոս տաճարը հարկադրված էր առաջին անգամ իր դռները փակել, քանի որ եկեղեցու ղեկավարները վախենում են ցուցարարների վրաններից: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Տաճարի ղեկավար Ռայթ Ռևերենդ Գրիմ Նոուլսը խնդրել է ակտիվիստներին «խաղաղ ճանապարհով» հեռանալ և նշել է, որ որոշումը կայացրել է մեծ դժվարությամբ:
Վրանների թիվը հինգ օրվա ընթացքում աճել է`120-ից հասնելով 200-ի: Ցուցարարներին են միացել նաև կանայք` իրենց երեխաների հետ:
Հիշեցնենք, որ Հռոմում ցուցարարները վրաններ են տեղադրել` աջակցելով նյույորքյան «Օկուպացնել Ուոլ Սթրիթը» շարժմանը և բողոքելով կառավարության և համաշխարհային ֆինանսական ընկերությունների քաղաքականության դեմ:







































