ԱՄՆ-ը կապ է հաստատել պակիստանյան «Հաքքան» իսլամական ցանցի հետ, սակայն այս պահի դրությամբ նրա հետ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Իսլամաբադում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Իսլամաբադում պակիստանյան ղեկավարության հետ բանակցություններից հետո Քլինթոնը նշել է, որ ուժեղ Պակիստանը տարածաշրջանում կայունության գործոն է և երկրի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ, որ աֆղանցի թալիբները ապաստան գտնեն Պակիստանի տարածքում:
Պակիստանից Քլինթոնը կուղևորվի Տաջիկստան և Ուզբեկստան:











































