Գիտնականները համոզված են, որ Երկիր մոլորակի նման ջրային հսկայական պաշարով մոլորակները Տիեզերքում արդեն հազվադեպ երևույթ չեն: Այս մասին աստղագետները խոսել են այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է հայտնաբերել սառը ջրային գոլորշիներ միջաստղային փոշու ամպի մեջ նոր սկիզբ առնող աստղի շուրջ: Բացահայտումը կատարել են Կալիֆոռնիա նահանգի գիտնականները, այն իրականացվել է «Գերշել» տիեզերական աստղադիտակի օգնությամբ, որը Տիեզերք էր ուղարկվել 2009 թվականի մայիսին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Գիտնականների հաղորդմամբ` սառը ջրայի գոլորշին հայտնաբերվել է միջաստղային փոշու գազի հսկայական սկավառակի ամենահեռավոր գոտիներում, որը 200 անգամ ավելի հեռու է, քան Երկրից Արեգակ ընկած տարածությունը:
Գիտական հետազոտության խմբի ղեկավարն էլ ենթադրում է, որ հայտնաբերված սկավառակում առկա է այնքան ջուր, որ կկարողանան դրանով լցնել հազարավոր երկրային օվկիանոսներ:







































