Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը ՆԱՏՕ-ն իմացել է դեռ մեկ շաբաթ առաջ: Ինչպես հաղորդում է բրիտնական The Telegraph պարբերականը, վերջին օրերին Քադաֆին խախտել էր իր իսկ սահմանած կանոնները և սկսել բջջային հեռախոս օգտագործել: Ձայնը ճանաչելու հատուկ սարքերի միջոցով զինվորականներին հաջողվել է գտնել նրան և ձայնագրել նրա բոլոր հեռախոսային խոսակցությունները:
Վերջին տվյալներով, Քադաֆին պատրաստվում էր լքել Սիրթը այն բանից հետո, երբ քաղաքին էին մոտեցել ԱԱԽ զորքերը: Զինվորականների խոսքերով` այդ որոշումը Քադաֆիի համար «համարժեք էր ինքնասպանության»:











































