Հոկտեմբերի 20-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ռոզի դե Ֆրեյտասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Պալատը մոտակա շրջանում կվերստեղծի 2002-2006թթ. գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը, ինչն ավելի կնպաստի հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Հանդիպմանը մասնակցել է դաշնային պատգամավոր, նախկինում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանի անդամ, բրազիլական կինոյի աստղ Ստեփան Ներսիսյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների:







































